ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ներեք նրան

Ներեք նրան
04.01.2014 | 17:19

Բրիտանական The Guardian-ի և ամերիկյան The New York Times-ի լրագրողները դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով ներում շնորհել Էդուարդ Սնոուդենին: Օբամային ուղղված բաց նամակները հունվարի երկուսին հրապարակվել են երկու պարբերականանների կայքերում:
«Մենք հուսով ենք, որ նախագահն իրեն տրված իշխանությունը կօգտագործի Սնոուդենի նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար»,-ասվում է The Guardian-ի նամակում: Բրիտանացի լրագրողների կարծիքով` ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցի նկատմամբ ցուցաբերվող ներողամտությունը կարող է դառնալ աշխարհում խոսքի ազատության կարևորության փայլուն օրինակ:
The New York Times-ում հրապարակաված նամակում լրագրողները ևս կոչ են անում Օբամային ներողամիտ լինել Սնոուդենի նկատմամբ: Նրանց կարծիքով` Սնոուդենին պետք է թույլ տալ վերադառնալ ԱՄՆ:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ